Ծննդյան թիվն ու վայրը՝ մարտի 11, 1963թ., ք․ Երևան
Կրթություն՝ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում։
1984 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։
1986-1989 թթ. ուսանել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն՝
1985-1991թթ. Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե։
1986-1989թթ. Հայաստանի ԳԱ-ին առընթեր Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախումբ։
1991-1993թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ գլխավոր փորձագետ։
1993-1999թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դիվանագիտական առաքելությունները։
1999 -2001թթ. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան
1999-2001թթ. «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրեն
2001-2004թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։
2004-2005թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարար։
2005-2007թթ. ԼՂՀ նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդկան
2007 թվականից առ այսօր «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական հարցերով խորհրդատու:
2008թ. և 2013թ. որպես թեկնածու մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններին:
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ղրղզական Հանրապետություն (նստավայրը՝ Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն)
1993-1999թթ. Գործերի հավատարմատար
Ղազախստանի Հանրապետություն (նստավայրը՝ Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն)
1993-1999թթ. Գործերի հավատարմատար
Արցախի արտաքին գործերի նախարար (2004-2005թթ.)
Հատուկ հանձնարարություններով դեսպան (1999-2001թթ.)