Ծննդյան թիվ և վայր՝ 1961թ․ հունիսի 4, ք․ Երևան
Կրթություն՝ 1978թ. ավարտել է Երևանի հ.172 միջնակարգ դպրոցը :
1978-1981թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի` տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում:
1981թ-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
1984թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն՝
1984-1987թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ:
1987-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա գլխավոր մասնագետ
1991-1997թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ:
1997թ-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում` վարչության պետի տեղակալ, վարչության պետ:
2000թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ:
2001-2007թթ. աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
2007թ. սեպտեմբերին նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
2008-2010թթ․ ՀՀ ֆինանսների նախարար
2010-2013թթ․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
2010-2013թթ․ եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի կառավարիչների խորհուրդներում ՀՀ կառավարիչ։
2013թ-ից Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Պարգևներ՝
2004թ․ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ: