Նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն
Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․ նոյեմբերի 22, ք. Երևան
Կրթություն՝ 1990 -1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:
2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
1999 և 2001թթ. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն՝
1997 -1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար:
1999-2002թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար:
2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա:
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև):
2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա
2011թ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան
2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ
2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ
2011-2016թթ. Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ)
2016-2018թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2018թ-ից Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2019թ-ից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)
2019թ. օգոստոսի 9-ից Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
Օտար լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
1956-2019թթ.
Ծննդյան վայր՝ ք.Երևան
Կրթություն՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետ (1977թ․)
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրա (1980թ․)
Ունի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1999թ․), պրոֆեսորի կոչում (2011թ․)։ Հայկական հարցի դիվանագիտական պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն՝
1980-1986թթ. Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնի լաբորանտ, կրտսեր, ավագ գիտաշխատող, «Հայագիտությունը արտասահմանում» բաժնի վարիչ
1986-1990թթ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու
1990-1991թթ. Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական թեմայի ղեկավար
1991-1994թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
1992-1993թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար
1994-1999թթ. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, կատարել է Աթենքում հավատարմագրված դեսպանների ավագի պարտականությունները:
1995-1999թթ․ համատեղության կարգով Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան
1999-2005թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ
2005-2011թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2011-2018թթ․ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
2012թ․ նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, սակայն չի աշխատել որպես դեսպան հայտնի իրադարձությունների պատճառով
2016-2019թթ. Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2018-2019թթ. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)
Խրախուսանքներ և պարգևատրումներ՝
1983թ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի գովեստագիր
1999թ. Աթենք քաղաքի ոսկե մեդալ (Հունաստան)
2001թ. ՀՀ ԱԳՆ հուշամեդալ
2005թ. Թեքեյան Մշակութային Միության «Հայկաշեն Ուզունյան» պատմա-բանասիրական մրցանակ
2006թ. ԵՊՀ ոսկե մեդալ
2007թ. ՀԱՊԿ հոբելյանական մեդալ և պատվոգիր
2008թ. ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ
2009թ. ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյանի անվան» մեդալ
2011թ. ՀՀ ՊՆ պատվոգիր
2011թ. «Մխիթար Գոշ» մեդալ
2016թ․ ՀՀ ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալ
2017թ․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած էր, ուներ մեկ որդի:
Ծննդյան թիվ և վայր՝ 1961թ. նոյեմբերի 16, ք․Երևան
Կրթություն՝ 1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:
1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
Աշխատանքային գործունեություն՝
1988-1992թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող
1992-1993թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար
1993-1994թթ. Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար,
1994-1996թթ․ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
1998թ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
1998-1999թթ․ համատեղության կարգով, այնուհետև մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:
1999-2006թթ. Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2000–2006թթ. համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)
2000-2006թթ. համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)
2000–2006թթ. համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)
2006-2011թթ. Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նշանակվել է 2005թ. դեկտեմբերին)
2006-2011թթ. համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)
2006-2011թթ. համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)
2006-2011թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)
2008-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2008-2011թթ. Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2011-2018թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
2018թ-ից Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2019թ. հունիսի 7-ից համատեղության կարգով Խորվաթիայի և Սլովենիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2019թ. հունիսի 20-ից համատեղության կարգով Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2019թ. հունիսի 28-ից համատեղության կարգով Սերբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2022թ. օգոստոսի 12-ից համատեղության կարգով Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Խրախուսանքներ և պարգևատրումներ՝
Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով (2005թ․) և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով (2006թ․):
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015թ․)
Այլ գործունեություն՝
2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
2019թ.-առ այսօր
2011-2018թթ.
2008-2011թթ.