Ծննդյան թիվ և վայր՝ ապրիլի 16, 1964թ․, ք․ Կապան
Կրթություն՝ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության համալսարանը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան նույն համալսարանում։
Ավարտել է Ջոնս Հոփկինսի Համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցը, ստացել է Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոսի աստիճան: Ավարտել է Լոնդոնի Քաղաքագիտության և տնտեսագիտության համալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դոկտորի աստիճան:
Աշխատանքային գործեւնեություն՝
1990-1991թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի փոխնախագահի օգնական
1991-1992թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
1991-1994թթ. ՀՀ փոխնախագահի օգնական, այնուհետև՝ խորհրդական
1994-1999թթ. ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ
1999-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
2000-2005թթ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
2002-2004թթ. Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
2005-2014թթ․ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ
2012-2013թթ. համատեղության կարգով Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2014-2020թթ․ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2014-2020թթ․ համատեղության կարգով Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար
2015-2020թթ․ համատեղության կարգով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ՝
2011թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
2015թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (նստավայրը՝ Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)
2015-2020թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Բելգիայի Թագավորություն
2014-2020թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (նստավայրը՝ Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
2012-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2005-2014թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
2014-2020թթ. Մշտական ներկայացուցիչ