Ծննդյան թիվ և վայր՝ 1950թ. մայիսի 15, Սիրիա
Կրթություն՝ 1968-1972թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժնում։
1978-1982թթ. մասնագիտացումը՝ ԽՍՀՄ արևելագիտության ինտիտուտի Լենինգրադյան մասնաճյուղում, մասնագիտություն՝ պատմաբան–արևելագետ։
Պատմական գիտությունների դոկտոր
Աշխատանքային գործունեություն՝
1965թ. Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարան, արաբատառ լեզուների գրաշար
1967-2003թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, լաբորանտ, ապա՝ կտրսեր, ավագ և առաջատար գիտաշխատող
1991-2000թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր
1998-2000թթ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, ամբիոնի վարիչ:
1993թ. հունվարից ՀՀ ԱԳ նախարարության արաբական բաժնի վարիչ
1998-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով խորհրդական
2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը:
2000-2002թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար
2002-2006թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007թ. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007թթ. Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2007-2018թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2011-2018թթ․ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)
2019թ. նոյեմբերի 13-ից Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)
2019թ. նոյեմբերի 29-ից Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)
Օտար լեզուներ՝
Արաբերեն, ռուսերեն, քրդերեն, անգլերեն
Շքանշաններ՝
2006թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշանով:
2011թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով։
2013թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամամանգրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Մարոկկո (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Թունիսի Հանրապետություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (նստավայրը՝ Դամասկոս, Սիրիայի Արաբական Հանրապետություն)
2011-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Սիրիայի Արաբական Հանրապետություն
2007-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Բահրեյնի Թագավորություն (նստավայրը՝ Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ)
2003-2007թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Քուվեյթ (նստավայրը՝ Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ)
2003-2007թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Արաբական Միացյալ Էմիրություններ
2002-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Արաբական Միացյալ Էմիրություններ
2000-2002թթ. Գործերի հավատարմատար