Ծննդյան թիվ և վայր՝ 1960 թ. հունվարի 29, ք. Վանաձոր
Կրթություն՝ 1977-1978 թթ. ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան
1978-1980 թթ. ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ
1980-1983 թթ. ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ
1983-1987 թթ. Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
1994 թ. ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:
Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Աշխատանքային գործունեություն՝
1987-1990 թթ. Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ. Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ. տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ. Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ. Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ. Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ 2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013թ. ապրիլի 19 - 2014թ ապրիլի 13 - ՀՀ վարչապետ:
2014-2016թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Պարգևներ և կոչումներ՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
«Անանիա Շիրակացի» մեդալ
Դիվանագիտական աստիճան՝
արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։