Ծննդյան թիվ՝ հուլիսի 27, 1955թ․
Կրթություն՝ 1972-1977թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, գյուղատնտեսության մեքենայացում
1984թ. շնորհվել է «Տեխնիկական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն՝
1977-1985թթ. ԽՍՀՄ գյուղմեքենաշինության նախարարության «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ, կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ, ավագ գիտաշխատող
1985-1987թթ. ՀԽՍՀ պետագրոարդի ԱԱՀ կառավարման հայկական հանրապետական բարձրագույն դպրոց, գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր
1987-1989թթ. ՀԽՍՀ պետագրոարդի գիտական ապահովման գլխավոր վարչություն, վարչության պետի տեղակալ
1989-1991թթ. ՀԽՍՀ պետագրոարդի ԱԱՀ գիտական ապահովման հանրապետական կենտրոն, նախագահի առաջին տեղակալ
1991թ. ՀՀ Էկոնոմիկայի պետական կոմիտե, խախագահի տեղակալ
1991-1993թթ. ՀՀ կառավարություն, պետական նախարար, գյուղատնտեսության նախարար
1995-1996թթ. ՀՀ կառավարություն, ԱՊՀ-ի, ԵՄ և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար
1996-1997թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
1996-1997թթ. համատեղության կարգով նշանակվել է նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար
08.01.1996թ. շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան
1997-1999թթ. ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1999-2000թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարար
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ռուսաստանի Դաշնություն
1997-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
1996-1997թթ. Մշտական ներկայացուցիչ