Ծննդյան թիվ և վայր՝ 1961թ. նոյեմբերի 16, ք․Երևան
Կրթություն՝ 1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:
1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
Աշխատանքային գործունեություն՝
1988-1992թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող
1992-1993թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար
1993-1994թթ. Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար,
1994-1996թթ․ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
1998թ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
1998-1999թթ․ համատեղության կարգով, այնուհետև մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:
1999-2006թթ. Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2000–2006թթ. համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)
2000-2006թթ. համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)
2000–2006թթ. համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)
2006-2011թթ. Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նշանակվել է 2005թ. դեկտեմբերին)
2006-2011թթ. համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)
2006-2011թթ. համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)
2006-2011թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)
2008-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2008-2011թթ. Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2011-2018թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
2018թ-ից Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2019թ. հունիսի 7-ից համատեղության կարգով Խորվաթիայի և Սլովենիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2019թ. հունիսի 20-ից համատեղության կարգով Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2019թ. հունիսի 28-ից համատեղության կարգով Սերբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
2022թ. օգոստոսի 12-ից համատեղության կարգով Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Խրախուսանքներ և պարգևատրումներ՝
Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով (2005թ․) և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով (2006թ․):
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015թ․)
Այլ գործունեություն՝
2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: